Բիզնեսի ռազմավարական կառավարման (Business Strategic Management) առցանց ծրագիրը բավականին բարձր մակարդակի ծրագիր է,որը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր հետագայում ցանկանում են ստանալ MBA որակավորում։ Ինչպես գիտենք MBA որակավորում ստանալու համար գրեթե բոլոր համալսարաններում անհրաժեշտ է վաստակել 180 կրեդիտ։ Այս նախապատրաստական դասընթացը օգնում է վաստակել անհրաժեշտ 180 կրեդիտից 120-ը։ Ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան օգտվել զանազան ուսանողական ռեսուրսներից, որոնց մեջ են մտնում օժանդակություն ուսուցչից մինչ դասընթացի ավարտը, մասնակցություն զանազան վեբինարների և բազում այլ լրացուցիչ նյութեր, որ կօգնեն ուսանողներին հաջող ավարտել դասընթացը։ Այն ավարտելուց և հավաստագիրը ստանալուց հետո ուսանողը հնարավորություն կունենա դիմել մի շարք բրիտանական համալսարաններ։
Բիզնեսի ռազմավարական կառավարման առցանց ծրագիր Անգլիայում
Բիզնեսի ռազմավարական կառավարման առցանց ծրագիր Անգլիայում
Категория:
200,000 AMD
Դասընթացին գրանցվելու համար մասնակիցները պետք է լինեն նվազագույնը 22 տարեկան համալարանական շրջանավարտ։ Կամ եթե համալսարանի շրջանավարտ չեն պետք է լինեն նվազագույնը 24 տարեկան և ունենան ամենաքիչը 5 տարվա աշխատանքային փորձ հետևյալ ոլորտում։ Ուսանողները կարող են գրանցվել դասընթացին ցանկացած պահի, և նրանք ունեն 5 տարի դասընթացն ավարտելու համար։ Առաջադրանքների համար վերջնաժամկետներ չկան։
Ուսման վճարը 2200 ֆունտ ստերլինգ է։
Առկա կրթաթոշակներ չկան։