Գլոբալ բիզնես կառավարման մագիստրատուրայի ծրագիրը զանազան կառավարման հմտությունների ձեռք բերման մասին է: Որպես շրջանավարտ՝ Դուք կունենաք նոր սերնդի բիզնես գիտելիքներ ու արժեքներ, որոնք օգտակար կլինեն տարբեր ոլորտներում հանդիպող մարտահրավերների հաղթահարման համար, ինչպիսիք են՝ թվայնացումը և գլոբալիզացիան: Այս ընդգրկուն ծրագիրը Ձեզ հնարավորություն կտա Ձեր ներդրումն ունենալ բիզնես ոլորտի զարգացման մեջ՝ ձեռք բերելով բիզնես գիտելիքներ, վերլուծելով բազմաթիվ բիզնես կազմակերպություններ և խորապես ծանոթանալով կորպորատիվ համակարգերին և գործընթացներին:
Ծրագրի ուսուցման լեզուն անգլերենն է։