Netfairwork 2024

Netfairwork 2024

Պահպանելով լավագույն ավանդույթը՝ Էդունեթվորքն այս տարի շարունակում է կազմակերպել կրթական Netfairwork տոնավաճառը։ Հոկտեմբերի 11-ից 12-ը Երևանում միավորելու ենք միջազգային լավագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և հայ դիմորդներին՝ ուղղորդելու կրթական ճիշտ ճանապարհի ընտրության հարցում։
Տոնավաճառին մասնակցությունը լիովին ԱՆՎՃԱՐ է։

Նախաձեռնության նպատակը տեղական և միջազգային գործընկեր հաստատությունների հետ ստեղծված երկարատև կապերը աշակերտների և ուսանողների օգտին օգտագործելն է։ Այս տարի նաև ընդգծելու ենք արագ փոփոխվող աշխարհի միտումներն ու երիտասարդներին ներկայացնելու ենք արտերկրում կրթություն ստանալու հնարավոր նրբություններն ու փոփոխվող երանգները։

Netfairwork 2024-ի սիմվոլը

 

Այս տարվա Netfairwork-ի սիմվոլը քամելեոն Նեթն է։

Որպես Netfairwork-ի 5-րդ տոնավաճառի սիմվոլ՝ Քամելեոն Նեթը մարմնավորում է  արագ փոփոխվող ժամանակաշրջանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր պատկերացումներին ու ցանկություններին համապատասխան կրթական ուղղություն կամ հաստատություն և ադապտացնել իր կրթական նպատակները այդ ուղղուն:

Տոնավաճառի համար ընտրել ենք «Բացահայտի’ր կրթության քո գույները» կարգախոսը, քանի որ վստահ ենք՝ Netfairwork-ը լինելու է այն կարևոր հարթակը, որտեղ դուք բացահայտելու եք և գտնելու եք ձեր պատկերացումներին և կրթական աշխարհի փոփոխվող թրենդներին համապատասխան առաջարկ։

 

Frame 10

Այս տարի ունենք նաև նորույթ։ Էդունեթվորքը տոնավաճառի ընթացքում կազմակերպում է բացառիկ թրեյնինգային շարք, որի շրջանակում դուք կարողանալու եք հստակ պատկերացնել և սովորել արտերկրում ԲՈՒՀ ընդունվելու հնարավոր քայլերը՝ ինքնուրույն դիմելու համար։ Յուրաքանչյուր թրեյնինգ տևելու է 50 րոպե և կազմակերպվելու է ոլորտի հմուտ մասնագետների կողմից։

Միասին կընղմվենք կրթաթոշակային ծրագրերի, եվրոպական պետական համալսարանների, ամերիկյան կրթական հնարավորությունների և բիզնեսի հնարավորությունների աշխարհ։ Եթե հետաքրքրեց, ապա բաց մի թող քո հնարավորությունը, գրանցվի՛ր հիմա։

Ինչպե՞ս կառուցել անձնական բրենդը (իմիջը)․

    • մասնագիտական կողմնորոշման թեսթ
    • մոտիվացիոն նամակների կազմում
    • CV-ի կազմում
    • հարցազրույցի պատրաստում
      • Լեզու՝ հայերեն
      • Խոսնակներ՝
        Սաթինե Ղարաքեշիշյան՝ Էդունեթվորքի հիմնադիր-տնօրեն
        Օվսաննա Հովհաննիսյան՝ Էդունեթվորք խորհրդատվական կազմակերպության ավագ խորհրդատու
  • Գերմանական, իտալական, ավստրիական և ֆրանսիական պետական համալսարանների դիմելու գործընթացի և հնարավոր կրթաթոշակների ծանոթացում

      • Լեզու՝ հայերեն
      • Խոսնակներ՝
        Ժաննա Աթանեսյան՝ Իտալիայի Սիենա համալսարանի սան
        Սերժ Խաչատրյան՝ Փարիզի Սակլեյ համալսարանի սան
        Լուսինե Շահվերդյան՝ Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ
  • ԱՄՆ-ում ուսուցում և ճանապարհ դեպի լիարժեք կրթաթոշակ

      • Խոսնակ՝ Հարվարդի սան՝ հաստատման ենթակա
      • Լեզու՝ հայերեն
  • Բաց դաս HULT International School-ի դասախոսի հետ

    • Թեմա՝ հաստատման ենթակա
      • Խոսնակներ՝ հաստատման ենթակա
      • Լեզու՝ անգլերեն

200,000 AMD

23 in stock

Գրանցվել դասընթացին
Տևողություն

Օր Հոկտեմբեր 12
Արժեք 10,000  ՀՀԴ

Գործընկեր համալսարաններ

IE համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, երբ մի խումբ հավակնոտ ձեռներեցներ համախմբվեցին մեկ առաքելությամբ՝ վերափոխելու բարձրագույն կրթությունը։ Ձգտելով գիտելիքների բարելավմանը և կենտրոնանալով կայունության վրա՝ IE համալսարանի նպատակն է կրթության, հետազոտության և նորարարության միջոցով դրական փոփոխություններ կատարել աշխարհում։ Այդ նպատակով համալսարանը առաջարկում է բակալավրի ծրագրեր, որոնք ձևավորում են վաղվա առաջնորդներին, միևնույն ժամանակ ընդգրկելով համալսարանի հիմնական արժեքները՝ բազմազանությունը, նորարարությունը, ձեռներեցությունը և հումանիտար գիտությունները։

EU Business School (EU)-ը բարձր վարկանիշային միջազգային բիզնես դպրոց է, որն առաջարկում է նախապատրաստական, բակալավրիատի և մագիստրատուրայի անգլերեն լեզվով դասավանդվող բիզնես ծրագրեր Բարսելոնայում, Ժնևում և Մյունխենում, ինչպես նաև առցանց հարթակում։ Հաստատությունը գրավում է չորրորդ հորիզոնականը հանրահայտ QS Stars Rating-ում՝ լինելով առաջատար բիզնես կրթական ոլորտում իր միջազգային բարձր կրթական չափանիշներով։ Ուսումնական գործընթացը հիմնվում է փորձի և գործնական գիտելիքների փոխանցման վրա, որը ներառում է ոլորտի առաջատար մասնագետների աջակցությամբ արդի բիզնես խնդիրների ուսումնասիրություն, մոդելավորում և վերլուծություն։

GEDU Global Education-ը միջազգային կրթական կազմակերպություն է, որին անդամակցում են EMA Paris, GBS Dubai և Շիլլեր միջազգային համալսարանը։ Այս հաստատությունները առաջարկում են ավագ դպրոցից մինչև գիտական աստիճանի կրթական ծրագրեր՝ ուսանողներին ապահովելով բարձրորակ կրթություն և գլոբալ հնարավորություններ:

Hult International Business School-ը մասնավոր լավագույն բիզնես դպրոցներից է, որն ունի ճյուղեր Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Դուբայում, Նյու Յորքում և Քեմբրիջում: Ըստ Financial Times-ի և QS World University Rankings-ի՝ դպրոցը համարվում է կրթական ոլորտի առաջատարներից իր բիզնես կառավարման և վարչարության ուսումնական ծրագրերով։



Navitas-ը հանդիսանում է ուսանողների և համալսարանների միջև կամուրջ՝ ապահովելով բացառիկ միջազգային բարձրագույն կրթության փորձ տարբեր երկրներում։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն հետևյալ 5 կանադական համալսարաններ՝ Simon Fraser University, University of Lethbridge, University of Manitoba, Wilfrid Laurier University, Toronto Metropolitan University։

Exupery International School-ը հավատարմագրված Միջազգային բակալավրիատի (IB) ծրագիր ունեցող դպրոց է և ներկայումս առաջարկում է նախադպրոցական և տարրական դասարանների համար Միջազգային բակալավրիատի նախնական տարիների ծրագիրը (IB PYP), ինչպես նաև ավագ դպրոցի համար Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը (IB DP): Միջին դպրոցում իրականացվում է  բրիտանական IGCSE ծրագիրը:

Geneva Business School-ն ունի ճյուղեր Ժնևում, Բարսելոնայում և Մադրիդում և առաջարկում է բակալավրի, մագիստրոսի, MBA և DBA ծրագրեր, որոնք դասավանդվում են անգլերենով և նպատակ ունեն պատրաստել ուսանողներին գլոբալ բիզնես աշխարհում ղեկավար պաշտոնների համար։ Ուսումնական ծրագրերը կենտրոնացած են պրակտիկ հմտությունների զարգացումն ու ուսանողներին միջազգային մասնագիտական ցանցերին և կարիերայի հնարավորություններին հասանելիություն տրամադրելու վրա:

INTO University Partnerships կազմակերպությունը համագործակցում է միջազգային համալսարանների հետ Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ INTO-ն ուսանողներին առաջարկում է միջազգային նախապատրաստական ծրագրերի լայն շրջանակ՝ տալով հնարավորություն հետագայում իրենց կրթությունը շարունակելու բարձր վարկանիշ ունեցող հեղինակավոր միջազգային համալսարաններում։

Chevening կրթաթոշակային ծրագրերը լիովին ֆինանսավորում են մեկ տարի Մեծ Բրիտանիայում մագիստրոսական կրթություն ստանալու համար: Կրթաթոշակները ներառում են թռիչքներ, կացություն և ուսման վարձեր։ Ուսանողները զարգացնում են մասնագիտական և ակադեմիական հմտություններ, ծանոթանում են մշակույթին և ստեղծում երկարաժամկետ կապեր։ Ավարտից հետո նրանք վերադառնում են իրենց երկրներ՝ զինված նոր գիտելիքներով և կապերով՝ կյանքի կոչելու իրենց գաղափարները։

Educational Center Association կրթական կենտրոնը իրականացնում է նախապատրաստական կուրսեր Չեխիայի պետական համալսարաններում սովորել ցանկացողների համար։ Կենտրոնը հանդիսանում է  Յան Էվանգելիստա Պուրկինեի համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի մասնաճյուղ և իրականացնում է կարճաժամկետ ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից ժամանած սաների համար :

Գրանցվել և վճարել դասընթացի համար համար