Եթե մեր էջում եք, ապա որոշել եք սահմաններից այն կողմ կրթություն ստանալ, ինչի հարցում մենք պատրաստ ենք օգնել Ձեզ։
Մեր առաքելությունն է՝
Համագործակցելով աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ՝ Edunetwork-ն առաջարկում է կրթական բազմազան ծրագրեր և աջակցություն դիմելու գործընթացի յուրաքնաչյուր փուլում։ Տարիների ընթացքում ձևավորվել է լայնածավալ կրթական ցանց, որի շնորհիվ Edunetwork-ն աջակցում է յուրաքանչյուր դիմորդին օգտվել համաշխարհային կրթական համակարգի ընձեռած հնարավորություններից և կերտել իր կայուն ապագան։
Մեր սաները կստանան իրենց պահանջներին համապատասխան կրթական ծրագրով արտերկրում ուսանելու հնավորություն, ինչպես նաև ձեռք կբերեն նոր կապեր, կզարգացնեն լեզվական և մասնագիտական հմտություններ, տվյալ երկրի մշակույթն ու ավանդույթները ուսումնասիրելով՝ կկառուցեն միջազգային համագործակցության նոր կամուրջներ և ձեռք կբերեն գիտելիք ու փորձառություն իրենց նախընտրած ոլորտում կիրառելու համար։
Մեր տեսլականն է՝
Հաշվի առնելով միջազգային մարտահրավերները և գիտելիքի փոխանցման կարևորությունը՝ մենք ցանկանում ենք մեր դիմորդներին տալ հնարավորություն ձեռք բերելու կյանքը փոխող փորձառություն և, ամենակարևորը, այդ փորձառությունը դարձնել հասանելի բոլորի համար։
Edunetwork-ը դարձել է այն բացառիկ ընկերությունը , ում վստահում են ամենառանցքայինը՝ կրթությունը, Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։
Մեր սաների վստահությունը ոգեշնչում է մեզ օրեցօր զարգանալ և կատարելագործել մեր ծառայությունները, նպաստել միջազգային կրթական համակարգի հասանելիությանը, արդյունքում ունենալ որակյալ մասնագետների աճ և տեսանելի բարեփոխումներ ամենատարբեր բնագավառներում։