Այս ծրագիրը ուսանողներին տալիս է անհրաժեշտ փորձ և գիտելիքներ բիզնեսի, տնտեսության կազմակերպման, կառավարման տեսական և կիրառական ոլորտների վերաբերյալ: Բակալավրի ծրագիրը հնարավորություն է տալիս զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները, որոնք անհրաժեշտ են գլոբալիզացված ասպարեզում և զանազան միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Ծրագիրը բաղկացած է 6 կիսամյակ տևողությամբ ուսուցողական հատվածից և 1 կիսամյակ տևողությամբ փորձառնությունից (internship):
Բիզնես կառավարման բակալավրի աստիճան Հունգարիայում
Բիզնես կառավարման բակալավրի աստիճան Հունգարիայում
Բաժին՝
200,000 AMD
Ընդունվելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի իմացությունը ապացուցող քննության հավաստագիր (նվազագույնը IELTS 5,5 կամ համարժեք քննություն):
Ուսման վարձը 1 կիսամյակի համար 2100 եվրո է։
Բարձր առաջադիմությամբ ուսանողները կարող են ստանալ ակադեմիական կրթաթոշակ։ Յուրաքանչյուր կիսամյակի համար ուսանողները կարող են 10 % զեղչ ստանալ։